«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

Ցե­ղաս­պա­նու­թ­յուն ի­րա­կա­նաց­րած, ոճ­րա­գործ երկ­րից ո­չինչ չու­նե՞նք պա­հան­ջե­լու

Ցե­ղաս­պա­նու­թ­յուն ի­րա­կա­նաց­րած, ոճ­րա­գործ երկ­րից ո­չինչ չու­նե՞նք պա­հան­ջե­լու
14.04.2020 | 00:34
«Վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի բարձր հո­վա­նու ներ­քո Հան­րա­պե­տու­թյան հրա­պա­րա­կում «Դըմփ-դըմփ-հու՜» հե­ղա­փո­խա­կան օ­պե­րա­յի բե­մադ­րու­թյամբ և հե­ղա­փո­խու­թյան եր­գիչ Հրա­գի ան­զու­գա­կան կա­տար­մամբ կմեկ­նար­կի «Քա­ղա­քա­ցու օր» մի­ջո­ցա­ռու­մը»:
Չի բա­ցառ­վում, որ ա­ռա­ջի­կա օ­րե­րին նմա­նա­տիպ հայ­տա­րա­րու­թյան կամ տե­սաու­ղեր­ձի ա­կա­նա­տե­սը լի­նենք, քա­նի որ կա­ռա­վա­րու­թյու­նում քա­ղա­քա­ցու օ­րը նշե­լու հար­ցը դեռ քն­նարկ­վում է: Իշ­խա­նու­թյան ան­հե­ռա­տե­սու­թյու­նը սահ­ման­ներ չի ճա­նա­չում: Վա­ղուց եմ հա­մոզ­վել՝ անտ­րա­մա­բա­նա­կան ու պո­պու­լիս­տա­կան քայ­լեր նա­խա­ձեռ­նե­լու հա­մար կա­ռա­վա­րող ու­ժի խելքն ի­րե­նը չէ: Չեմ բա­ցա­ռում, որ վար­չա­պետ Փա­շի­նյա­նը հեր­թա­կան «լայ­վի» մի­ջո­ցով կտե­ղե­կաց­նի, որ բա­րի կամք դրսևո­րե­լով՝ պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նին խնդ­րել է մեկ օ­րով թույ­լատ­րել մարդ­կանց տե­ղա­շար­ժը, ու բո­լո­րին հրա­պա­րակ կհ­րա­վի­րի: Կհոր­դո­րի սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյուն պահ­պա­նել մի­մյան­ցից ու հեր­թա­կան սր­տա­կե­ղեք ե­լույ­թը կձո­նի նախ­կին­նե­րին, գո­ղա­ցող­նե­րին, թա­լա­նած­նե­րին, լա­փող­նե­րին և այդ­պես շա­րու­նակ:
Այս ա­մե­նին զու­գա­հեռ` վար­չա­պե­տի ո­րոշ­մամբ պաշ­տո­նա­պես չե­ղարկ­վել են ապ­րի­լի 24-ի և մա­յի­սի 9-ի զանգ­վա­ծա­յին մի­ջո­ցա­ռում­նե­րը: Հեր­թա­կան շոուն մա­տու­ցե­լու հնա­րա­վո­րու­թյուն բաց թող­նե­լու մտ­քե­րով տար­ված իշ­խա­նա­վոր­նե­րը երևի չեն նկա­տել Հա­յոց ցե­ղաս­պա­նու­թյան թան­գա­րան-ինս­տի­տու­տի՝ մտա­հոգ­վե­լու տե­ղիք տվող հոր­դո­րը: «Ե­թե չկան զոհ կամ վե­րապ­րող հա­րա­զատ­ներ, ա­պա տե­ղադ­րեք Ցե­ղաս­պա­նու­թյան զոհ արևմտա­հայ մտա­վո­րա­կան­նե­րի, հա­սա­րա­կա­կան-քա­ղա­քա­կան գոր­ծիչ­նե­րի, ֆի­դա­յի­նե­րի, շար­քա­յին զին­վոր­նե­րի ու զո­րա­վար­նե­րի լու­սան­կար­նե­րը։ Դրեք արևմտա­հա­յու­թյան մշա­կու­թա­յին ժա­ռան­գու­թյան գան­ձե­րի լու­սան­կար­նե­րը, կիս­վեք Արևմտյան Հա­յաս­տա­նի ձեզ հա­սա­նե­լի պատ­կեր­նե­րով։ Եվ ըն­դա­մե­նը մեկ պարզ գրու­թյամբ՝ ՀԻ­ՇՈՒՄ ԵՄ կամ ԿԸ ՅԻ­ՇԵՄ»,- գր­ված է թան­գա­րա­նի տա­րա­ծած հայ­տա­րա­րու­թան մեջ: Ցե­ղաս­պա­նու­թյան 100-ա­մյա տա­րե­լի­ցի ու ո­գե­կոչ­ման մի­ջո­ցա­ռում­նե­րի ժա­մա­նակ ստեղծ­ված ու շր­ջա­նառ­ված լո­զուն­գը՝ «Հի­շում եմ և պա­հան­ջում»-ը, փաս­տո­րեն, այժմ աղ­ճատ­վել է, «պա­հան­ջում» բա­ռը դուրս է մղ­վել: Նոր կար­գա­խո­սով՝ «Հի­շում եմ»-ով, ստաց­վում է՝ ցե­ղաս­պա­նու­թյուն ի­րա­կա­նաց­րած, ոճ­րա­գործ երկ­րից ո­չինչ չու­նենք պա­հան­ջե­լու, իսկ իշ­խա­նու­թյուն­նե­րը քա­ղա­քա­ցու օ­րը նշե­լու դար­դու­ցա­վով են տա­ռա­պում:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 8180

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ